Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պանամական փաթեթի մոտ 3 տասնյակ հայաստանցիները

Պանամական փաթեթի մոտ 3 տասնյակ հայաստանցիները
10.05.2016 | 12:28

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը»՝ պանամական օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերը: Ծավալը չափազանց մեծ է և ուսումնասիրությունների համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Բայց «Պանամական փաթեթի» գործում ISIJ-ի հետ համագործակցող «Հետք» պարբերականի հայ գործընկերները արդեն գտել են 3 տասնյակ հայաստանցիների անուններ։ Բացի ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից, «Հետքի» հրապարակած նախնական ցանկում պետական պաշտոնյաների անուններ չկան, ճնշող մեծամասնությունը հանրությանը անհայտ մարդիկ են։ Ժամանակ է պետք պարզելու, թե նրանք ինչու են ընկերություններ հիմնել օֆշորներում։ Հանրությանը հայտնի մարդկանցից են «Շողակնի» փայատեր Վարդան Տողանյանը, «Դանաարմ» ընկերության «5+» դեղատների ցանցի սեփականատեր Հրանտ Դանագուլյանը, IDEA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը («Տրոյկա դիալոգ»), պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը։

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ